38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Անհիմն հիմնավորում

Անհիմն հիմնավորում
05.06.2009 | 00:00

ԲԼԻՑ
Հայաստանում բոլոր ընտրություններից հետո սովորաբար երկու կողմն է գոհ լինում. մեկը իշխանությունը, այն պարզ պատճառով, որ հաղթանակն իրենն է, իսկ մյուսը` միջազգային դիտորդները, որոնց «մի քայլ առաջը» և «միջազգային չափանիշներին համապատասխան» արտահայտությունները դարձել են ամեն ընտրության անհաջող «կարգախոսները»։ Հաղթած հանրապետական ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԸ, մեր մի քանի հարցին պատասխանելով, փորձեց է՛լ ավելի «համոզիչ» դարձնել իրենց հաղթանակը։
-Ձեր խմբակցության ղեկավարն ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը համարեց «համոզիչ», բայց…
-Էլ ի՞նչ «բայց»:
-Բայց այն, որ բազմաթիվ աղաղակող խախտումներ են եղել, որոնց մասին հայտարարում են ոչ միայն ընդդիմադիրները, այլև իշխանության մաս կազմող ուժերը: Այսինքն, այս բոլորը կարելի՞ է «տեղավորել» «համոզիչ» հաղթանակի շրջանակում:
-ՀՀԿ-ի հաղթանակը միանշանակ համոզիչ էր և վերջնական: Իսկ այն աղաղակող ընտրախախտումները, որոնց մասին ասում եք, ՀՀ նախագահը ևս քննադատեց, սակայն չեմ կարծում, որ դրանք վերջնական արդյունքի վրա էական ազդեցություն կունենան: Դատախազությունը հարուցել է քրեական գործ, և անպայման ուսումնասիրություններ կկատարվեն: Նրանք, ովքեր այդ քայլին գնացել են, արժանի պատիժ կստանան:
-Իսկ բռնությունները լրագրողների հանդե՞պ։
-Այո՛, առանձին լրագրողների նկատմամբ բռնության մասին հայտարարություններ եղել են, բայց չեմ կարծում, որ իրականում դրանք տեղի են ունեցել։ Այսինքն, դրանում համոզված չեմ:
-Չե՞ք հավատում լրագրողներին:
-Ո՛չ, չեմ հավատում: Ավելի ճիշտ, լրագրողների այդ հայտարարություններին չեմ հավատում:
-Կարծում եք` լրագրողները ստո՞ւմ են, ընտրություններն էլ «հալած յուղի» պե՞ս են անցել:
-Չեն ստում: Այստեղ հավատալ-չհավատալու խնդիր չկա, ոչ էլ ընդդիմանալու համար եմ այդպես ասում։ ՈՒղղակի այդ փաստը դեռ պետք է ուսումնասիրվի` արդյոք նման բան տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ:
-Փաստորեն, դատախազության հույսին եք:
-Դատախազությունը պետք է վերջնական խոսք ասի` նման բան եղե՞լ է, թե՞ ոչ:
-Ի՞նչ եք կարծում, ընդդիմությունն իրո՞ք կհրաժարվի մանդատներից:
-Կարծում եմ, ընդդիմության այդ որոշումը վերջնական չէ:
-Կպահպանե՞ն իրենց տեղերը:
-Այո՛:
-Ի՞նչ հիմնավորում ունեք:
-Իսկ իրե՞նք ինչ հիմնավորմամբ են հրաժարվել: Նրանց ներկայացրած հիմնավորումները ոչ մի հիմք չունեն:
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2359

Մեկնաբանություններ